Շոյգու. Արևմուտքը փորձում է խաթարել ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները
Ռուսաստանի դաշնկիցների նկատմամբ առկա են ճնշումներ։ ՌԴ ՊՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Գիտենք, թե ինչ ճնշումներ են բանեցվում մեր դաշնակիցների վրա։ Լինում են նաև չքողարկված սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ։ Այս ամենը մեզանից պահանջում է լինել էլ ավելի միասնական, ավելի ակտիվ և հստակ համակարգել գործողությունները»,-ասել է Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի օնլայն նիստում։
Նիստին, ի դեպ մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը։
Շոյգուի խոսքով, Արևմուտքը փորձում է խաթարել ՀԱՊԿ անդամ երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունները, իսկ Ռուսաստանը շարունակում է օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին սպառնալիքների չեզոքացման և ինքնիշխանության պաշտպանության գործում։
«Մենք վճռական ենք հետագայում զարգացնելու ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը բոլոր հիմնական ոլորտներում: Սա հատկապես կարևոր է նաև այն պատճառով, որ արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատում են ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։
Շոյգուի խոսքով, ՀԱՊԿ սահմանների երկայնքով ձևավորվում են երկարատև լարվածության օջախներ:
«Այս պայմաններում անհրաժեշտ է հավաքական անվտանգության համակարգում ընդգրկված ուժերի ու միջոցների հստակ համակարգում և շարունակական կատարելագործում, որոշումների կայացման մեխանիզմներ և ճգնաժամային իրավիճակների արձագանքում», -ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին