Չարենցավանում տղամարդը կրակել է 20-ամյա կնոջը
Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանքներ են հնչում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանությունից հայտնում են, որ երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հրացանը:
Նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին