Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը։
Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ու հիշեցնում, որ 2020 թ․ հունիսին Վերաքննիչ քրեական դատարանը 2 մլրդ դրամ գրավ է կիրառել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել Հայաստանի համար աննախադեպ չափի գրավը կամ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, պատճառաբանելով, որ չկան այն ռիսկերը, որոնք կանխելու համար անհրաժեշտ է տվյալ խափանման միջոցի կիրառումը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն ավարտել է միջնորդության քննությունը
- Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան