«Ընդդիմությունը, բացակայելով ԱԺ նիստից, քրեական արդարադատության ոլորտի կոլապս է ուզում ապահովել»
«Չի կարելի դասից փախնողի նման և դասից փախնողի հոգեբանությամբ փորձել լավ գնահատականներ ստանել, թե ծնողների, թե ուսուցիչենրի, թե համադասարանցիների կողմից»,-առանց էական քննարկման ընդունվող հեթական նախագծի լսումների ժամանակ՝ նիստին ընդդիմության բացակայության վերաբերյալ ՔՊ-ի լռությունն ընդհատեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Վերջինս հայտարարեց, որ այլ հարմար օրինակ չի կարող բերել:
ՔՊ-ական պատգամավորը որպես հարակից զեկուցող ելույթ ունեցավ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից մոտ 100 օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ փաթեթով վերացվում է նոր քրեաիրավական օրենսդրության խոչընդոտները և փորձ է արվում հուլիսի 1-ից հետո ունենալ քրեական արդարադատության նոր չափանիշներով համակարգ:
«Մենք առաջինից երկրորդ ընթերցում փորձ ենք անելու վերջին շտրիխն ամփոփել, որպեսզի հուլիսի 1-ին քրեական արդարադատության ոլորտում կոլապսը, որը փորձում են ապահովել՝ այդ թվում նաև այստեղ բացակայելու միջոցով, այդպես էլ չդառնա իրականություն»,-ասաց հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը և հավաստիացրեց, որ փոփոխություններով ստեղծում են նոր քրեաիրավական օրենսդրություն, որը կբալանսավորի բոլոր կողմերի շահերը և վեր կդասի օրենքի ուժը:
Վլադիմիր Վարդանյանն անտեսեց այն փաստը, որ ՔՊ-ի խորհրդարանական մեծամասնությունն ունի սահմանադրական օրենքներ ընդունելու բավարար պատգամավորներ և նախագծի ընդունմանը բացակայությամբ՝ ընդդիմության խոչընդոտելու պնդումն առնվազն մանիպուլյացիա էր:
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ խորհրդարանը հասարակության հայելին է, բայց այսօր հասարակությունն ավելի լավ պատկեր ունի, քան հայելին:
«Եթե հայելին մի լավ մաքրես, մի քիչ էլ նորոգես, ապա շատ ավելի հաճելի կլինի և՛ այն մարդու համար,որը կմոտենա հայլուն, և՛ հասարակության համար»,-հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ձևավորել վտարակ (изгой) լրագրողի ինստիտուտը
- ԱԺ-ն առանց ընդդիմության սկսեց հերթական նիստը և անխոչընդոտ ընդունեց օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան