Տիգրան Աբրահամյան. Կարող եք տեսնել այն ոստիկաններին, որոնք աչքի են ընկել անթույլատրելի վարքագծով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այն, որ ոստիկանության շարքերում ծառայողներ կան, ովքեր հաճույք են ստանում բախումներ հրահրելուց, քաշքշուկներից ակնհայտ է։
Մյուս կողմից տեսանելի է, որ միջադեպեր հրահրելու գործում ուղիղ առնչություն ունի ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը, ով ենթադրելի է, որ ուղիղ Փաշինյանի առաջադրանք է կատարում։
Հակառակ դեպքում տարօրինակ է ԱԳՆ շենքի, դրանից առաջ այլ հատվածներում, նրա ներկայությունն ու հրահանգների իջեցումը։
Այս տեսանյութի հատկապես վերջին հատվածում կարող եք տեսնել ոստիկանության այն ծառայողներին, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում աչքի են ընկել անթույլատրելի վարքագծով, անհարկի կոշտ միջոցների դիմել և որոնց նկատմամբ իբր պետք է համապատասխան որոշումներ լիներ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեկաչչի. Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական
- Կոչուբաևը՝ ոստիկանին. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական
- Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան
- Ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և ծառայողական 5 ուսումնասիրություններ
- Freedom House-ը Հայատանի ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան