Փաշինյանը գոհ է
«Ապրիլ ամսվա տվյալներով՝ մենք Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապիրլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ թիվը մեծ է նախկինում եղած բոլոր ժամանակներից»,-նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019- 2021 թթ. գործունեության զեկույցի ներկայցմանը նվիրված միջոցառման ժամանակ։
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, նա ասել է.
«Սովորաբար, մենք վերջին այդպիսի ռեկորդը համարում ենք 2021 թվականի դեկտեմբերը, որն ավանդաբար ամենաբարձր աշխատատեղ ունեցող ամիսն է, բայց արդեն ապրիլին մենք 5000-ից ավել աշխատատեղով գերազանցել ենք նախորդ ռեկորդը, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ այսօր 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Խոսքը ոչ միայն գրանցված, այլ աշխատավարձով վճարվող աշխատատեղերի մասին է, որովհետև կան աշխատատեղեր, որոնցից եկամտային հարկ չի գեներացվում»:
Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մենք այն ժամանակ քննարկում էինք, շատ ընդունված էր, մեզ նաև զգուշացնում էին, որ ռիսկեր ունենք և կարող ենք բյուջեի եկամուտներ կորցնել, բայց եկամտային հարկի գծով 2021 թվականին 2018 թվականի համեմատ 120 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ ենք ունեցել: Սա շատ կարևոր է՝ ցույց տալու համար, թե ինչու է պետք հաղթահարել իներցիան, ինչու է պետք ստանդարտներից դուրս գալ»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ի առաջին եռամսյակի կանխատեսումներով ՀՀ տնտեսական աճը 2022թ կկազմի 1.6 %. Մարտին Գալստյան
- «Լույս». 2018թ. ի վեր ՀՀ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելը ենթարկվել է մի շարք մտահոգիչ կառուցվածքային տեղաշարժերի
- «Լույս». Անցած 4 տարիների ընթացքում Հայաստանի հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման ոլորտում խոստացված բարեփոխումները չեն իրականացվել
- ՊԵԿ. Հարկային եկամուտների և պետական տուրքի ցուցանիշները 23.2 տոկոսով գերակատարվել են
- ՀԲ. Հայաստանում տնտեսական ցածր աճը կդանդաղեցնի աղքատության կրճատումը
- ՀԲ. Համավարակով պայմանավորված Հայաստանում աղքատությունը կբարձրանա 4․8%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին