ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ձևավորել վտարակ (изгой) լրագրողի ինստիտուտը
«Մասնագիտական խոտան թույլ տված լրագրողը պետք է ստանա իր խոտանի գնահատականը, եթե այն չի ստանում այնտեղ, որտեղից իր գործունեությունը ծավալում է, ապա պետք է ստանա սպառողից, որի ներկայացուցիչներից է պետական մարմինները»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ հարց ուղղելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանին:
Վերջինիս և ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Լիլիթ Մինասյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մեկ տարվա ընթացքում երկու հանգամ պետական մարմնի ներքին աշխատակարգը և լրագորղների հավատարմագրման կարգը խախտող լրագրողին զրկել տվյալ մարմնում հավատարմագրումից:
Գուրգեն Արսենյանն առաջարկեց, որ օրենքի փոփոխությամբ այլ պետական մարմիններին էլ հնարավորություն տրվի չհավատարմագրել այն լրագրողին, որը երկու նախազգուշացումից հետո զրկվել է որևէ պետական մարմնում հավատարմագրումից:
Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ իր կարծիքով այն ճիշտ առաջարկ է և պետք է քննարկվի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:
«Այո ճիշտ եք: Ըստ էության խախտման արձանագրումը ենթադրում է, որ այլ պետական մարմինները նույնպես պետք է չհավատարմագրեն տվյալ լրագրողին»,-հայտարարեց օրենքի համահեղինակ ՔՊ-ական պատգամավորը:
Գուրգեն Արսենյանը հայտնեց, որ այդ դրույթը կատեգորիկ չպետք է սահմանել, այլ պետք է պետական մամիններին նման որոշում կայացնելու հնարավորություն տալ:
Արսենյանը նաև առաջարկեց ԱԺ-ի դեպքում ոչ թե մեկ տարվա ընթացքում արձանագրված խախտումների համար լրագրողին զրկել հավատարմագրումից, այլ մեկ նստաշրջանի դեպքում:
Ալեն Սիմոնյանը և Արթուր Հովհաննսիյանը երկու առաջարկն էլ ընդունելի համարեցին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն առանց ընդդիմության սկսեց հերթական նիստը և անխոչընդոտ ընդունեց օրակարգը
- Իշխանությունները պետական գերատեսչությունները հեռու կպահեն իրենց ոչ ցանկալի լրագրողներից
- Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ խոսքի ազատության հարցեր են քննարկում
- ԵԽ գլխավոր քարտուղար. Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնության կապակցությամբ սպասում են Հայաստանի իշխանությունների արձագանքին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան