Բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Մայիսի 23-ի հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
Տեղի է ունենում Հայաստանի անվտանգության բզկտում ու չկա որևէ երաշխիք:
Բայց տեղի ունեցողը նաև այն բանի հետևանք է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի հետ:
Արդարացրել կամ օրինականացրել են ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները Գեղարքունիքում և Սյունիքում, զիջել են մեր տարածքային իրավազորությունը:
Սյունիքում ճանապարհներն այնպես են կառուցում, որ դրանք գտնվում են ադրբեջանական նշանառության ներքո:
Արտաքին աշխարհից, ներքին հանրությունից ու Սփյուռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ադրբեջանական հանցանքների փաստերը:
Սեփական սխալները կոծկելու և դժգոհություն առաջ չբերելու, պաշտոնները պահպանելու համար լայնածավալ ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:
Կապել են մեր պետության ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը: Այս ամենն Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատել՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար:
Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգոնությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ակնհայտ է՝ համաժողովրդական Դիմադրության շարժումը առնվազն խախտել է Արցախի հանձնման ժամանակացույցը. Սաղաթելյան
- Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է. «Դիմադրություն» շարժում
- Լիլիթ Գալստյան. Բրյուսել՝ կապիտուլյացիայի նոր նշաձող
- Բրյուսելյան հանդիպումը մեզ ստիպում է իշխանության հեռացման գործողություններին ավելի ուժեղ թափ հաղորդել. Գևորգ Գևորգյան
- Փաշինյանը թաքցնում է, Միշելը մանրամասներ հրապարակում
- Նաիրա Կարապետյան. 5 աղետաբեր ժամ Բրյուսելում
- Վարուժան Գեղամյան. Ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը
- Բրյուսելյան պայմանավորվածությունները
- Բոլորիս մոտ մտահոգություն է, ինչ են Բրյուսելում պարտադրելու Փաշինյանին. Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին