Ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները շարունակում են շրջափակած պահել արտաքին գործերի նախարարության շենքը։ Ընդդիմադիր պատմավորները ցանկանում են մտնել ԱԳՆ, սակայն ոստիկանները փակել են մուտքը և թույլ չեն տալիս։
«Մենք երկար չենք կարող սպասել, մեր գրաֆիկն էլ որևէ մեկի հետ չենք համաձայնեցնելու։ Խնդրում ենք բացել ճանապարհը, պատգամավորները պետք է մտնեն նախարարություն, ասելիք ունենք, իսկ եթե նախարարը ուզենա այդ ընթացքում հանդիպել մեզ հետ, պրոբլեմ չկա, իրեն էլ ինչ պետք է կփոխանցնեք»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ ևս 5 րոպե սպասում են, այնուհետև իրենք կբացեն դուռը։
«Եթե մեկին թվում է՝ շարունակ պետք է խախտի պատգամավորների իրավունքը, թույլ չտա, մենք էլ թույլ չենք տալու, որ դուռը փակ մնա։
Պատգամավորները ցանկանում են անձամբ շենք մտնել, փոխանցել ժողովրդի ուղերձն ու ժողովրդի անունից ասելու, որ երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք և մանդատ չունենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Որոշ ժամանակ անց ընդդիմադիր պատգամավորները մտան արտաքին գործերի նախարարություն։
«Ձեր պահանջով պատգամավորները մտնում են ԱԳ նախարարություն»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ու մտան շենք։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Գրիգորյան. ԱԳ նախարարը ծառայում է Նիկոլին և թուրք-ադրբեջանական տանդեմին, ուրիշ ոչինչ
- Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան
- Աշոտյան. Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի
- ԱԳՆ շենքը շարունակում է մնալ շրջափակված
- Ակնհայտ է՝ համաժողովրդական Դիմադրության շարժումը առնվազն խախտել է Արցախի հանձնման ժամանակացույցը. Սաղաթելյան