Որևէ հակահայ պայմանավորվածություն այլևս մեզ չի զարմացնում․ Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման հանրահավաքն այս անգամ մեկնարկեց Սասունցի Դավիթ կայարանի դիմաց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն, իր բացման խոսքում անդրադառնալով Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, նշեց, որ այս իշխանություններից վաղուց ոչ մի դրական ակնկալիք չունենք։
«Որևէ հակահայ պայմանավորվածություն այլևս մեզ չի զարմացնում։ Մենք ասել ենք՝ ստեղծված իրավիճակից կա մեկ լուծում ՝ օր առաջ ազատվել այս չարիքի Կառավարությունից։
Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնեն դե յուրե, փաստաթղթավորեն։ Շտապում են, որովհետև գիտեն , երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը և դրան շատ չի մնացել, այլևս այն ծրագրերը, որ դրված են իրենց առջև չեն կարողանալու իրենց ավարտին հասցնել»։
Սաղաթելյանն ընդգծեց, որ այս ամենից ելնելով ՝անկախ եղնակային պայմաններից ու բոլոր ճնշումներից շարունակելու են պայքարը՝ հասցնելով հաղթական ավարտին։
Այնուհետև Սաղաթելյանն առաջարկեց երթ իրականացնել՝ շարժվելով դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կշարունակեն հանրահավաքը։