«Կասպերսկի» ընկերությունը թողարկել է Kaspersky Smart Home Security լուծումը
«Կասպերսկի» ընկերությունը շուկա է հանել Kaspersky Smart Home Security լուծումը, որը նախատեսված է ինտերնետ-պրովայդերների բաժանորդների տնային սարքավորումների պաշտպանության համար:
Ընկերությունը հայտնում է, որ այն թույլ կտա ապահովել խելացի տան սարքերի, այդ թվում ՝ ցանցին միացված բարձրախոսների, սմարթ-հեռուստացույցների, հսկողության տեսախցիկների կիբեռանվտանգությունը: Ինտերնետ-պրովայդերները կկարողանան լուծումը հեռավար տեղադրել միացման հայտ ներկայացրած օգտատիրոջ տան երթուղիչում։ Ընդ որում, անվտանգության պարամետրերը կառավարելու է երթուղիչի սեփականատերը՝ բջջային հավելվածի միջոցով։
Առավել հաճախ խելացի տան սարք են համարում խելացի լուսավորության, անվտանգության, տեսահսկման, ջեռուցման, վարագույրների կառավարման, ոռոգման համակարգերը, խելացի կողպեքները, բարձրախոսները, վարդակները, ռադիո- և տեսադայակները, ցանցին միացված կենցաղային տեխնիկան և փոշեկուլները: Բացի այդ, այս կատեգորիայում են երթուղիչները, սմարթ-ԹիՎի տեխնոլոգիայով հեռուստացույցները, խաղային կոնսոլները, կրվող, այդ թվում՝ բժշկական սարքերը:
Kaspersky Smart Home Security-ի կազմում են ֆայլային հակավիրուսը, պաշտպանությունը տնային սարքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու փորձերից, բրուտֆորս-գրոհների (գաղտնաբառերն ընտրելու մեթոդով գրոհներ) և վնասաբեր կայքեր անցնելու փորձերի արգելափակման գործառույթը: Լուծումը կոչված է նվազեցնելու խելացի սարքերի վնասման, շորթող ծրագրերի գրոհների, կիբեռլրտեսության և օգտատիրոջ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի ռիսկերը:
Kaspersky Smart Home Security-ում կան նաև մանկական առցանց անվտանգության գործառույթներ. վեբ-զտիչ, որը թույլ կտա մեծահասակներին պաշտպանել երեխաներին անցանկալի բովանդակությունից, և էկրանի մոտ անցկացվող ժամանակի հսկողություն:
Այս լուծումը «Կասպերսկի» ընկերության՝ ինտերնետ-պրովայդերների համար նախատեսված լուծումների համալիր պորտֆելի մի մասն է։ Այն ներառում է նաև պրովայդերի ցանցի և վերջնական սարքերի մակարդակում օգտատերերի պաշտպանության պրոդուկտներ և լուծումներ:
«Կասպերսկի» ընկերությունն իր լուծումները տրամադրում է ավելի քան 500 ինտերնետ-պրովայդերների ամբողջ աշխարհում և նրանց բաժանորդների անվտանգության ապահովման ռազմավարական գործընկերն է:
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի» ընկերությունն առաջին անգամ հայտնաբերել է Windows-ի իրադարձությունների մատյաններում վնասաբեր կոդի պահպանման դեպքեր
- «Կասպերսկի». Աշխարհում DDoS-գրոհների քանակն ու տևողությունը զգալիորեն ավելացել են
- «Կասպերսկի». Կորպորատիվ օգտատերերին գրոհում է BlackCat նոր վտանգավոր ծածկագրիչը
- «Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է բանկային «խոսող» տրոյական ծրագիր
- «Կասպերսկի». Google Chrome-ի նոր թարմացումը փակում է տասը վտանգավոր խոցելիություն
- «Կասպերսկի» ընկերությունն արգելափակել է ֆիշ-կիտերի օգտագործմամբ ստեղծված 1,2 մլն ֆիշինգային կայքէջ
- «Կասպերսկի»-ն գործարկել է բիզնեսի համալիր պաշտպանության Kaspersky Symphony լուծումների նոր շարքը
- «Կասպերսկի». Ինչպես պաշտպանվել Pegasus-ից և այլ մոբայլ լրտեսներից
- «Կասպերսկի».Աշխարհում DDoS-գրոհների քանակն ավելացել է 4,5 անգամ
- «Կասպերսկի». Վնասաբեր ծրագրերի HermeticRansom-HermeticWiper զույգն օգտագործվել է Ուկրաինայի վրա կիբեռգրոհներում
- «Կասպերսկի». Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան