Էշը ԱԺ բերած Սևադայի տունն են խուզարկել
«Այսօր առավոտյան ժամը 06։00֊ին հերթական շոուն տեղի ունեցավ մեր ընկեր Սևադա Ղուկասյանի Աչաջրի տան»,-հայտնում են ՀՅԴ Իջևանի կոմիտեից։
Կոմիտեի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, տանը Սևադայի կինն էր, հայրը,մայրը և անչափահաս որդին։
«Սևադան պայքարին մասնակցում է ընտանիքի հետ պայքարի առաջին օրվանից, ընկերներ վարձքներդ կատար»,-ասված է տարածած տեղեկատվության մեջ։
Արձագանքելով տեղի ունեցածին Սևադա Ղուկասյանը նշել է.
«Չե՛ք մարսելու!!!
Ձեր կողմից իրականացված յուրաքանչյուր ապօրինի և անմարդկային գործողությունների համար հատ պատասխան եք տալու...
Հ.Գ.
Ձեզ խաբել են, որ ասել են էդ պաշտոններին հավերժ եք լինելու: Վաղ թե ուշ՝ հատուցման պահը գալու է»։
Խուզարկության ընթացքում տեսանկարահանում է իրականացրել Սևադայի կինը՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվում։
«Ահա խնդրեմ, Սևադա ջան, առավոտ ժամը 6-ից եկել են, փորփրում են ամբողջ տունը։ Մաման է իրեն վատ զգացել։ Երեխուն են հանել, սթրես է ապրել։ Բայց դե գիտես, քո տղան է, արդեն համակերպվել է։ Մի բան էլ ասեմ, Սևադա ջան։ Էս տղաներն անկեղծ ամաչում են, որ եկել են։ Իսկապես ամաչում են։ Էս գժի ձեռը խեղճ տղաներն էլ են կրակն ընկել, ի՞նչ անեն»։
Սևադա Ղուկասյանն առավել հայնի դարձավ ԱԺ դիմաց էշով ակցիայի իրականացումից հետո։
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանն անցած տարվա մայիսի 10-ին իր էշին բերել էր ԱԺ դիմաց, որ Նիկոլ Փաշինյանին՝ որպես դավաճան թարս նստացնի կենդանու վրան ու ման տա Իջևանի փողոցներում։
«Մեր Իլհամիկի հետ եկել ենք մեր գժին, մեր շաշին տանենք մեր տուն։ Էդ մեր գժին էլի, կապիտուլյանտին, Նիկոլին էլի»,-ասել էր նա։
Լրագրողների հետ զրույցում Սևադա Ղուկասյանը մանրամասնել էր, որ իրենց շրջանում հին ավանդույթ կա, դավաճանին թարս նստեցնում են էշին ու ման ածում, իսկ այդ ընթացքում մարդիկ նրան ամոթանք են տալիս։ Նույն օրը ոստիկանության ծառայողները ակցիա իրականացնող տղամարդուն Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ի դիմաց էշով ակցիա իրականացրած քաղաքացին Ռոբերտ Քոչարյանին խնդրեց Փաշինյանին մի քանի օրով իրեն տալ
- Ոստիկանները խուզարկում են էշով Նիկոլ Փաշինյանի հետևից Երևան եկած Սևադա Ղուկասյանի տունը
- Սևադա Ղուկասյան. Իմ էշն իր առաքելությունը դեռ չի ավարտել
- Մարիա Սուքիասյան. Էշի և էշերի սահմանադրական իրավունքները
- Էշով ԱԺ մոտ գնացած իջևանցին ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան