Ղազարյան. ԱԱԾ ՊՊԾ պետը պատկերացնում չունի իր ղեկավարած կառույցի խնդիրների և իր լիազորությունների մասին
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվում է սկանդալի կենտրոնում։ Նախ անզեն աչքով ակնհայտ է, որ նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով անհամատեղելի է իրավապահ համակարգում աշխատանքի հետ։
Նրա անհավասարակշիռ պահվածքը, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու ունակության բացակայությունն անհամատեղելի է որևէ ղեկավար պաշտոն զբաղեցնելու հետ։ Նա փաստացի պատկերացնում չունի իր ղեկավարած կառույցի խնդիրների և իր պաշտոնական լիազորությունների մասին, քանզի պետական պահպանության ծառայությունը հասարակական կարգի ապահովմամբ չի զբաղվում։
Պացիենտի ազատ գործողություններն իրենց մեջ հասարակական վտանգ են պարունակում, որոնցից մինչ այժմ փաստացի տուժել են ԱԺ պատգամավորներ, լրագրողներ և սովորական քաղաքացիներ»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է
- ՔԿ-ն ԱԱԾ ՊՊԾ պետի գործողությունների փաստով քրեական գործ դեռ չի հարուցել
- Որևէ ցուցարարի դեմ ոստիկանության ցանկացած գործողություն իրավաչափ չի լինի, քանի դեռ արգելանքի չեն վերցվել «քացի տվող» ՊՊԾ պետը. Իրավապաշտպան
- ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը քննչական կոմիտեն ստացել է
- Սարգիս Հովհաննիսյանի քացի տալու տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե
- Պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին. Լրագրողական կազմակերպություններ
- Թաթոյանը՝ ՊՊԾ պետին ու նրա ենթականերին. Չհամարձակվե´ք