Լարված իրավիճակ՝ ԱԳՆ մոտ
Ընդդիմադիր պատգամավորները մինչ արտաքին գործերի նախարարությունում փոխանցում էին ժողովրդի ուղերձը՝ «երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք և մանդատ չունենք», ԱԳՆ շենքի բակում հավաքված քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշոց, հրմշտոց սկսվեց։
Քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»։
Պատգամավորները դուրս գալով շենքից՝ պատ կազմեցին քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջև։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները արդեն երկու ժամից ավելի է շրջափակել են ԱԳ նախարարության շենքի բոլոր մուտքերը։
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ մտնելու են ԱԳՆ շենք։ Թեև սկզբում ոստիկանները փակել էին մուտքն ու թույլ չէին տալիս, սակայն որոշ ժամանակ անց ի վերջո նրանք մտան շենք։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ մուտք գործած պատգամավորներն Արցախի դրոշտ փակցրեցին Մնացական Սաֆարյանի պիջակին ու հարցեր ուղղեցին
- Տիգրան Աբրահամյան. Սա խաղաղության օրակարգ չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է
- Ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք
- Աննա Գրիգորյան. ԱԳ նախարարը ծառայում է Նիկոլին և թուրք-ադրբեջանական տանդեմին, ուրիշ ոչինչ
- Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան
- Աշոտյան. Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի
- ԱԳՆ շենքը շարունակում է մնալ շրջափակված
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան