ԱԳՆ մուտք գործած պատգամավորներն Արցախի դրոշտ փակցրեցին Մնացական Սաֆարյանի պիջակին ու հարցեր ուղղեցին
ԱԳ նախարարության շենք մտած պատգամավորները բացեցին պատուհաններից մեկն ու ողջունեցին նախարարության շենքը ժամեր շարունակ շրջափակած քաղաքացիներին։
«Պայքար, պայքար, պայքար»,-վանկարկեցին պատգամավոր Արամ Վարդևանյանն ու Արթուր Սարգսյանը։
Նախարարության աշխատասենյակներից մեկը մտնելուց հետո պատգամավորներն Արցախի դրոշ կպցրեցին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի պիջակին, բացատրեցին, ինչո՞ւ պետք է Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից։
Ի դեպ, Սաֆարյանն ընդգրկված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում։
«Մեկը կա՞ այս շենքում, որ կարող է հայտարարել մի պարզ բան՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ԱԳՆ պաշտոնյային ասաց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Քրիստինեի այդ բառերը, 1992 թ. Գերագույն խորհրդի որոշմամբ իրավական ուժ ունեցող բառացի մեջբերում է։ Դա կարծիք չէ։ Դրան հետևելը Ձեր ուղղակի պատականությունն է»,-շարունակեց Արամ Վարդևանյանը։
«Ես սյունեցի եմ և լսեցի, որ Ալիևն ու Էրդողանն իրար հետ զրույց են ունեցել և ասել են, որ Սյունիքի միջանցքը լինելու է։ Լինելո՞ւ է, թե՞ չի լինելու»,-հարցրեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Արցախը Ադրբեջանի կազմում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Այդ մաի նախադասությունն ասեք»,-վրա բերեց Արեգնազ Մանուկյանը։
«Խնդրում եմ ասեք, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասաց պագամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
«Ես ձեզ լսեցի։ Դուք հայտարարություններն արդեն երևի լսել եք»,-ասաց Սաֆարյանը։
Հարցին, թե արգելվա՞ծ է իրեն նման բան հայտարարեց, ԱԳ նախարարի տեղակալն ասաց՝ արգելված չէ։
Ի պատասխան փոխնախարարի լռության, Քրիստինե Վարդանյանը բարձրախոսով հայտարարեց. «Պետք է արձանագրել, որ ԱԳ նախարարությունում հրաժարվում եմ ասել՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Սա խաղաղության օրակարգ չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է
- Ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք
- Աննա Գրիգորյան. ԱԳ նախարարը ծառայում է Նիկոլին և թուրք-ադրբեջանական տանդեմին, ուրիշ ոչինչ
- Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան
- Աշոտյան. Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի
- ԱԳՆ շենքը շարունակում է մնալ շրջափակված
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան