Բաքուն բողոքել է Եվրոպայի առաջնության բացմանը Արցախի դրոշը ծածանելու դեմ
Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային, բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիային և այս կազմակերպությանը պատկանող երկրներին։ Այս մասին Sputnik Ադրբեջանին հայտնել են ԱԲՖ-ի մամուլի ծառայությունից։
Բողոքի պատճառն այն է, որ մայիսի 22-ին Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ երիտասարդները բարձրացել են բեմ և պարզել Արցախի Հանրապետության դրոշը։ Տեսնելով, թե ինչպես են իրենց մոտենում միջոցառման կազմակերպիչները, նրանք լքել են բեմը։
Այս տարվա ապրիլին Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել էր չմասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը։
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մայիսի 22-30-ը։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 200-ից ավելի բռնցքամարտիկներ 39 երկրից։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 22-ին առաջնության բացման պաշտոնական արարողության ժամանակ այն պահին, որ պետք է ելույթ ունենար վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, դահլիճից բեմ էին բարձրացել երիտասարդներ ու պարզել Արցախի Հանրապետության դրոշը։ Հանդիսատեսը ծափահարել էր նրանց ու վանկարկել «Արցախ, Արցախ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան