Ավստրիան չեղարկում է հասարակական տրանսպորտում և սուպերմարկետներում պարտադիր դիմակ կրելու պահանջը
Հունիսի 1-ից Ավստրիայում հասարակական տրանսպորտում և սուպերմարկետներում դիմակների պարտադիր կրումը ժամանակավորապես չեղարկվում է: Այս մասին ասել է երկրի առողջապահության նախարար Յոհաննես Ռաուխը, գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը։
Ավստրիայում FFP2 դիմակների պարտադիր կրումը ապրիլի 16-ից գործում է միայն հասարակական տրանսպորտում և սուպերմարկետներում, դեղատներում և բժշկական հաստատություններում։
«Մենք հունիսի 1-ից ժամանակավորապես կկասեցնենք դիմակների պարտադիր ռեժիմը կենսական նշանակություն ունեցող առևտրում՝ սուպերմարկետներում, դեղատներում, բենզալցակայաններում, ինչպես նաև հասարակական տրանսպորտում»,- ասել է Ռաուխը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։
Ավստրիայի նախարարի խոսքով՝ դիմակների պարտադիր ռեժիմը երեք ամսով պայմանականորեն չեղարկվում է, սակայն մարդաշատ վայրերում դեռ խորհուրդ է տրվում դիմակ կրել։ Միաժամանակ բուժհաստատություններում պահպանվում է դիմակ կրելու պահանջը։
Ավստրիան Եվրամիության միակ երկիրն է, որտեղ դեռևս պարտադիր է դիմակներ կրել հասարակական տրանսպորտում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան