Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան
«Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան Արցախի մասին, Արցախի ինքնորոշման մասին ոչ մի բառ չի ասում»,- ԱԳ նախարարության շենքի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հայտարարությանը։
Նա դիմելով ԱԳՆ դիմաց հավաքված քաղաքացիներին՝ հարցրեց, թե արդյո՞ք իրենց պետք է նման իշխանություն։
«Ոչ, ոչ»,- եղավ արձագանքը։
«Հայաստանի իշխանությունը պետք է լինի այնպիսին, որ պաշտպանի Արցախի շահը։ Ստացվում է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել։ Բրյուսելյան «համաձայնությամբ» արդեն Հայաստանի սահմաններն էլ են խնդիր ունենում»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով, այն հայրենակիցները, ովքեր դեռ չեն զարթնել, չեն պատկերացնում. թե մենք ուր ենք հասել։
«Սա ամենավատից էլ վատ է։ Դրա համար պետք է էլ ավելի համախմբենք, միասնական լինենք ու գնանք մինչև վերջ։
Մենք մեր պայքարը դիտարում ենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի ու մեր պայքարում ոչ մի հետքայլ չենք անելու»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի
- ԱԳՆ շենքը շարունակում է մնալ շրջափակված
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան