Այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ՝ վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ևս անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում իրականացվող խուզարկությանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում այս պահին կատարում են խուզարկություն, փնտրում են թմրանյութ: Զարմանալու ոչինչ չկա, նրանք հանգիստ կարող էին նաև Իսկանդեր փնտրել Արսենի գրպանում:
Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը:
Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք:
Արսեն ջան, սրանք քեզ ուժ են տալիս, ընդունիր դա...»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին խուզարկություններ են Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Սաղաթելյան
- Սոս Հակոբյան. Խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան