Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
Գերմանիայում 21-օրյա կարանտին է սահմանվել կապիկի ծաղիկով հիվանդների համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը։
«Այսօր մենք կատարել ենք Ռոբերտ Կոխի ինստիտուտի առաջարկությունները, որոնց հիմնական մասն այն է, որ վարակվածները պետք է մեկուսացվեն առնվազն 21 օրով»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ մեկուսացումը նաև «խիստ խորհուրդ է տրվում» այն մարդկանց, որոնք շփվել են վարակվածների հետ:
Վերջին շրջանում վիրուսը հայտնաբերվել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում:
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
Հարակից հրապարակումներ`
- Կապկի ծաղիկի բռնկումը համաճարակի չի վերածվի. փորձագետ
- Արգելել էկզոտիկ կապիկի ներմուծումը՝ կանխելու Հայաստան կապիկի ծաղիկի մուտքը
- Գերմանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 4 դեպք
- Բելգիան կապիկի ծաղիկով հիվանդների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
- Աշխարհում ավելացել է կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը
- Bloomberg. Կապիկի ծաղիկը փոխանցվում է սերտ կամ սեռական շփման միջոցով
- ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով
- Բելգիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը
- Ավստրալիայում հայտնաբերվել է մարդու՝ կապիկի ջրծաղիկով վարակվելու առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան