«Զորաց քարեր» արգելոցի մուտքը հունիսի 1-ից կլինի տոմսով
Հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության։ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ գործելու են տոմսերի հետևյալ սակագները՝
ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ
Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 ՀՀ դրամ
Ուսանողներ՝ 200 ՀՀ դրամ
Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ
Օտար լեզվով անցկացվող բացատրություն(ռուսերեն, անգլերեն)` 4000 ՀՀ դրամ
«Զորաց քարեր հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ»,- նշում են ՊՈԱԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- «Զորաց քարերը» նոր տնօրեն ունի
- Ապամոնտաժվում է «Զորաց քարերի» տարածքում տարիներ առաջ տեղադրված տաղավարը
- Զորաց քարերի պեղումներին պետք է մասնակցեն այլ մասնագետներ ևս. Գ.Բրուտյան
- Անդրկովկասում միակ մեգալիթյան հուշարձանը «Զորաց քարեր»-ն են
- «Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան
- «Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան