Աղվան Հովսեփյանի գործը վերամակագրվել է այլ դատավորի
«Մեր կողմից ներկայացված բողոքը մակագրվել էր հենց դատավոր Արշակ Վարդանյանի, սակայն հետագայում, մեզ համար անհասկանալի պատճառներով, տեղեկացանց, որ տեղի է ունեցել վերամակագրում»,- լրագրողների հետ զրույցում, խոսելով Աղվան Հովսեփյանի գործից, ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշեց, որ ձեռագիր մակագրությամբ քննությունը մակագրվել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին։
«Բնականաբար տվյալ պարագայում չենք կարող խոսել օրինական դատարանի առկայության վերաբերյալ, քանի որ օբյետկիվ իրականության մեջ այդ համակարգիչը վերականգնվել է, տվյալ պարագայում քրեական գործերի բաշխումն ու մակագրությունը իրականացվել է էլեկտրոնային ձևով։ Անհասկանալի ձևով վերամակագրվել է Մխիթարյան Ռուբիկին։ Իշխանությունն ակնկալում է Աղվան Հովսեփյանի գործով անփոփոխ թողնել Առաջին ատյանի կողմից կայացված որոշումը, իսկ Արշակ Վարդանյանն այն դատավորն է, որը օբյեկտիվ հիմքերի առկայության պարագայում իշխանության ցանկությունը չկատարող դատավոր է։ Սրանով է պայմանավորված , որ իշխանությունները, հատկապես՝ ԲԴԽ-ն գուցե հոգեվարքի մեջ են ընկել և բոլոր միջոցները ձեռնարկել են, որպեսզի տվյալ բողոքը քննի մի այնպիսի դատավոր, որը միշտ պատրաստ է իրենց կայմքը կատարել »,- ասաց փաստաբանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
- «Ժողովուրդ». Ուժային կառույցների ղեկավար կազմը ուշադիր, շունչները պահած հետևել են Աղվան Հովսեփյանի ելույթին
- Աղվան Հովսեփյան. Այս մասին ասում եմ առաջին անգամ, ստացել եմ նախազգուշացումներ, ուղերձներ
- Աղվան Հովսեփյանի կալանավորման հարցը դատարանը կքննի մայիսի 4-ին