Թուրքիան առաջարկում է Ուկրաինայում ստեղծել «բժշկական միջանցք» հիվանդների և վիրավորների տարհանման համար
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հանդես է եկել Ուկրաինայում «հուսալի բժշկական միջանցք» ստեղծելու նախաձեռնությամբ՝ դիմակայության գոտուց վիրավորներին ու հիվանդներին տարհանելու համար։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովում։
«Հակամարտության գոտուց հիվանդներին և վիրավորներին տարհանելու համար անհրաժեշտ է ստեղծել հուսալի բժշկական միջանցք: Ես կխնդրեի միջազգային հանրությանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավորությամբ, աջակցել այս առաջարկին: Թուրքիան պատրաստ է տարհանման և բուժօգնության հարցերում անել իրենից կախված ամեն ինչ»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով, Թուրքիան մարդասիրական օգնության շրջանակներում դեղորայք ու դեղամիջոցներ է ուղարկում Ուկրաինա։
Հարակից հրապարակումներ`
- Ռումինիան կարող է դուրս գալ Եվրատեսիլից՝ իր միավորները խարդախությամբ Ուկրաինային տալու սկանդալի պատճառով
- Բրիտանական թագավորական ընտանիքն ապաստարան է տրամադրում ուկրաինացի փախստականներին
- Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող 40 դոնոր երկրների երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 23-ին
- Շոյգուն Պուտինին զեկուցել է ուկրաինացի զինյալներից «Ազովստալ»-ը և Մարիուպոլը ամբողջությամբ ազատագրելու մասին
- Ավելի քան 1900 ուկրաինացի զինյալներ «Ազովստալ» գործարանից դուրս են եկել և գերի հանձնվել. Շոյգու
- ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ ուժերը չեն մտնի Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան