Մոլդովայի դատախազությունը չի հաստատել նախկին նախագահ Իգոր Դոդոնի ձերբակալության մասին լուրերը
Մոլդովայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մարիաննա Կերպեկը «Ռիա Նովոստի»-ին տված մեկնաբանությունում չի հաստատել մոլդովական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը նախկին նախագահ Իգոր Դոդոնի 72 ժամ կալանավորման մասին։
Ավելի վաղ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Մարիաննա Կերպեկը հայտնել էր, որ հակակոռուպցիոն դատախազության և տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Դոդոնի տանը։ Նա կասկածվում է պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության հաշվին կուսակցությանը ֆինանսավորելու և հայրենիքին դավաճանելու մեջ։
Միաժամանակ, մոլդովական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտարարել են, որ Դոդոնը 72 ժամով կալանավորվել է։ «Մենք չենք կարող հաստատել, որ Դոդոնը կալանավորվել է»,- ասել է Կերպեկը։
Մինչ այս Մոլդովայի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել նախկին նախագահի դեմ՝ 2020 թվականի ամռանը պատգամավոր Յուրի Ռենիցեի կողմից հրապարակված տեսագրությունների պատճառով։ Նրանք նկարահանել են Մոլդովայի նախկին առաջնորդի հանդիպումը Դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկի հետ 2019 թվականի հունիսին, որի ընթացքում վերջինս Դոդոնին հանձնել է փաթեթ, ենթադրաբար մեծ գումարով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան