Կոչ եմ անում՝ լա՛վ մտածեք, միևնույն է դավաճանը գնալու է․ Իշխան Սաղաթելյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց բոլոր ուժային և պետական կառույցներին։
«Մինչև պատերազմը ժողովուրդը, քաղաքական ուժերը, բազմաթիվ հանրային մարդիկ, որոնք հավատացել են Նիկոլին , ես նրանց ըմբռնումով եմ մոտենում, բայց պատերազմից հետո իրավիճակն այլ է։ Պատերազմից հետո Նիկոլին սատարելն անտրամաբանական է։ Իսկ այս օրերին, երբ ակնհայտ է՝ էս մարդը հերթական անգամ երկիրը տանում է նոր զիջումների, այս օրերին Նիկոլին սատարելը՝ մեղք է։ Կոչ եմ անում՝ մի՛ մտեք այդ պատասխանատվության տակ, մի՛ կիսեք այդ մեղքի բաժինը։ Հանուն պաշտոնի և դիրքի մի՛ սատարեք դրան,որովհետև Նիկոլի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները։
Ուստի, կոչ եմ անում՝ լա՛վ մտածեք, միևնույն է դավաճանը գնալու է։ Բայց պետք է գնա շուտ, որպեսզի նոր ավերվածություններ չգործի։ Ով այսօր նպաստում է, որ Նիկոլը մնա, ինքն այսօր նպաստում է Արցախը կորցնելուն, պետականությունը կորցնելուն։ Հետևաբար, ուշքի՛ եկեք»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նրա համոզմամբ՝ հաղթանակին հասնելու համար անհրաժեշտ է «տեմպը» պահել և ճնշումն ավելացնել։
«Անհնազանդության գործողությունների քանակը պետք է ավելացնել։ Դրա համար կարևոր է առավոտյան 8․00-ին Ֆրանսիայի հրապարակում ձեր մասնակցությունը, որպեսզի պարալիզացնենք ամբողջ քաղաքը, շրջափակենք որ շենքն ուզում ենք ու ինչքան ուզում ենք։ Այս տեմպը պահելու դեպքում չեն դիմանալու։ Էն ինչ-որ արել ենք ֆանտաստիկ է»,- տեղեկացրեց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը՝ Նիկոլ Փաշինյանի սովորական խամաճիկ
- Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան
- Որևէ հակահայ պայմանավորվածություն այլևս մեզ չի զարմացնում․ Իշխան Սաղաթելյան