Մեկաչչի. Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական
ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչին պատասխանել է ոստիկանական գործողությունների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին։
Տարածած հաղորդագրության մեջ Թ. Թովմասյանը մանրամասնում է.
«Հերթական նամակով մայիսի 2-ին դիմել էի ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչիին՝ տեղեկացնելով այդ օրերին խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնող մեր քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողությունների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
Ահազանգել էի, որ ոստիկանները բառացիորեն ծեծում են ցուցարարներին, և, որ, ցավոք, ունենք վիրավորներ, ցուցարարներից ստացել են ձեռքի սալջարդ, լրագրող Լիա Սարգսյանը ոստիկանական քաշքշուկների ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ունեցել ենք նաև վնասվածք ստացած այլ լրագրողներ, որն, իհարկե, անթույլատրելի է։
Պարոն Մեկաչչիին խնդրել էի արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության նահանջին։
Եւ ահա ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի՝ խաղաղ հավաքների ազատությունը ԵԱՀԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների առանցքային բաղկացուցիչն է, որը երաշխավորված է մարդու իրավունքների մի շարք միջազգային և տարածաշրջանային պայմանագրերով։
Իրավապահ գործունեությունը միշտ պիտի նպատակ հետապնդի աջակցել հավաքներին՝
երկխոսության, բանակցությունների և հաղորդակցության այլ ձևերի միջոցով։
Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական, անհրաժեշտ
և իրավիճակին համաչափ։
«Իր մանդատին համապատասխան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների և մարդու
իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում ԵԱՀԿ տարածաշրջանում
խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը և կշարունակի
դիտարկել համապատասխան զարգացումները Հայաստանում։ Կառույցն արժևորում է իր
համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ և շնորհակալ է տրամադրվող
յուրաքանչյուր համապատասխան տեղեկատվության համար», - ամփոփում է պարոն
Մեկաչչին»։
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաևը՝ ոստիկանին. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական
- Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան
- Ոստիկանությունը հաստատում է. Պարգևատրում եղել է
- Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանական պատի հետևում. Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը ի վիճակի է ապահովել երկրի անվտանգությունը
- Խոսքը 60-80 ոստիկանի մասին է, որոնք ժողովրդի պահանջով մեկուսացվեցին և մեր այսօրվա քայլերթը լրիվ ուրիշ էր. Վարդևանյան
- Փաստաբան. Մեսրոպյանի նման անձինք որևէ կապ չպետք է ունենան ոստիկանության հետ
- Թագուհի Թովմասյան. Ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել
- Freedom House-ը Հայատանի ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան