«Նիկոլը Շուշիում լակած տրնգի էր պարում»
«Շառլ Միշելը հրապարակեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հիմնարար կետերը և դրանցից որևէ մեկում Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունք չկա: Շնորհավորում եմ ձեզ, Նիկոլ ընտրած մեր հայրենակիցնե՛ր»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ Միշելի հրապարակած տեքստում որևէ բառ չկար, որը ենթադրեր Արցախի կարգավիճակ, կար ընդամենն էթնիկ հայերի անվտանգության պաշտպանության դրույթը, ինչը, ըստ Զոհրաբյանի, նշանակում է, որ արցախցիները պետք է ապրեն Ադրբեջանի կազմում:
«Շառլ Միշելի նախագահությամբ ազդարավեց Արցախն Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը և մենք ընդամենն ունենք 1-2 ամիս իրավիճակ փոխելու համար, այլապես 2-3 ամիս հետո Ստեփանակերտի բոլոր հաստատությունների վրայից իջեցվելու է Արցախի դրոշը և բարձրացվելու է Ադրբեջանի դրոշը»,-հայտնեց Նաիրա Զոհրաբյանն և հավելեց. «Այսքանից հետո Արցախի նախագահի մամուլի խոսնակի մակարդակո՞վ արձագանքել այս ողբերգությանը, որը շատ ավելի մեծ կապիտուլյացիա է, քան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Այս պայմաններում ընդամենը մի քանի պատգամավորով ե՞ք արձագանքում բրյուսելյան հայտարարությանը: Արցախի նախկին և ներկա նախագահնե՛ր, դուք հասկանում ե՞ք, որ ձեզ ստիպելու են կանգնել և նայել թե ինչպես են Ստեփանակաերտի վրայից իջեցնում Արցախի դրուշը և փոխարենը մուղամի և ազանի հնչյունների ներքո բարձրացնում Ադրբեջանի դրոշը: Միգուցե ձեզանից որոշներին էլ հետագայում նշանակեն Փոլադ Բյուլբյուլօղլու երգի պարի անսամբլի տնօրեն»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ 2017 թվականին Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է հայտնի Սեմպայի, այսինքը՝ համագործակցության համընդգրկուն պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին և որի մեջ գրված է՝ ԼՂՀ-ի հարցի լուծում, կարգավիճակ, արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք և հարցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի առաջ չդրեց այդ ստորագրված փաստաթուղթը և չպահանջեց հարգել ԵՄ-ի կողմից ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքը:
Նա նաև հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 19-ին ԵՄ-ն, որի խորհրդի նախագահն է Շառլ Միշելը, ընդունել է իրավական ուժ ունեցող բանաձև, որտեղ գրված է որ պատերազմով Արցախի հարցը հանգուցալուծված չէ և այն մնում է օակարգում, իսկ Նիկոլ Փաշինյանը գնաց և հանձնեց վերոնշյալ երկու փաստաթղթերը:
Զոհրաբյանը դիմեց նաև Ռուսաստանին՝ ասելով, որ Շառլ Միշելի տեքստում որևէ բառ չկա ՌԴ-ի և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Նախկին պատգամավորը քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ պայքարի, որպեսզի չկորցնենք Արցախը և Հայաստանը և անընդունելի համարեց շատ քաղաքացիների վարքը, որոնք, դեմ լինելով Նիկոլ Փաշինյանին, դուրս չեն գալիս փողոց, քանի որ այնտեղ նախկիններ են:
«Երբ որ Նիկոլը Շուշիում լակած տրնգի էր տալիս, այդ նախկին երկու իշխանությունների թողած երկու պետությունների արդյունքում էր»,- հայտարարեց նաիրա Զոհրաբյանը և հիշեցրեց, որ Փաշինյանը հանձնեց Արցախի 75 %-ը և Հայաստանի որոշ տեսակներ:
Նա նաև տեղեկացրեց, որ Լոնդոնի փողոցներում այսօր արդեն գովազդի պաստառներ կան, որոնցում ներդրողներին հրավիրում են Զանգեզուրի միջանցք և նախիջևանի ճանապարներին ներդրում անել:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
- Լիլիթ Գալստյան. Բրյուսել՝ կապիտուլյացիայի նոր նշաձող
- Բրյուսելյան հանդիպումը մեզ ստիպում է իշխանության հեռացման գործողություններին ավելի ուժեղ թափ հաղորդել. Գևորգ Գևորգյան
- Ապրելու իմաստ. լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի եղբայրը՝ Վահանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան