Ոստիկանության կոչը. Ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը:
Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից:
Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրեք երեխեք ջան, շատ ապրեք». քաղաքացիները՝ մետրոյի կայարանի մուտքերը շրջափակած երիտասարդներին
- «Մի պոկեք Արցախի դրոշը» հորդորին մետրոյի աշխատակցուհին պատասխանեց՝ «աղջիկ ջան, գնայիր կռվեիր»
- Մետրոյում ակցիա իրականացնող երիտասարդները բերման ենթարկվեցին
- Անհնազանդության ակցիա՝ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին