Ուկրաինուհին իրեն ապաստանած ընտանիքի տանտիրոջ հետ 10 օր անց հեռացել է՝ կատարվածի մեջ մեղադրելով նրա կնոջը
Ուկրաինացի փախստական Սոֆյա Կարկադիմը, ով տասը օրում քանդել է իրեն ապաստանած բրիտանական ընտանիքը, The Sun-ին բացատրել է, որ նրանց հարաբերությունների փլուզման մեղավորը միայն իր նոր ընտրյալի նախկին կինն է։
«Ես տուն քանդող չեմ: Սա անհեթեթություն է։ Ես երբեք չեմ մտածել կամ պլանավորել գնալ նրանց տուն և Էնթոնիին Լորնայից հեռացնել: Մտքովս երբեք չի անցել։ Ինձ դուր եկավ այս ընտանիքը: Ես շատ ժամանակ էի անցկացնում Լորնայի հետ և փորձում էի օգնել նրան։ Բայց նա երկերեսանի էր»,- ասել է Սոֆյան։
Նա բացատրել է, որ նախկին կնոջ մշտական կասկածներն ու ճնշումները Էնթոնիին «միայն մոտեցրել» են իրեն։ Կարկադիմը նշել է, որ կինը ստեղծել է այնպիսի իրավիճակ՝ անընդհատ ենթադրելով, որ իրեն խաբում են, թեև դա այդպես չէր։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ նախկին ամուսինները փչացրել են իրենց հարաբերություններն իր գալուց շատ առաջ։ «Նրանց հարաբերությունները սխալ էին։ Այս ամենը իմ գործը չէ»,- նշել է նա:
Նշվում է, որ Լվովի 22-ամյա բնակչուհի Սոֆիա Կարկադիմը մայիսի սկզբին ապաստան է ստացել Բրեդֆորդ քաղաքում բնակվող 29-ամյա Թոնի Գարնեթի, նրա կնոջ՝ Լորնայի և երկու երեխաների տանը։
28-ամյա Լորնա Գարնետը հայտնել էր, որ իր զուգընկերը՝ 29-ամյա Թոնին, փախել է Լվովից ՏՏ մասնագետ 22-ամյա Սոֆյա Կարկադիմի հետ, որին զույգը ապաստանել է իրենց տուն: Թոնին էլ տեղեկացրել էր, որ ինքը որոշել է օգնել փախստականին։ Սակայն Կարկադիմի Գարնետի տանը հայտնվելուց ընդամենը տասն օր անց Թոնին հայտարարել է, որ ցանկանում է նրա հետ լինել և լքում է ընտանիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին