Սոս Հակոբյան. Խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.
«Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում:
Արսենը այս պայքարի նվիրյալներից է՝ ամենաակտիվ տղերքից մեկը, ինչն էլ իշխանությանը հանգիստ չի տալիս:
Իսկ այն անհեթեթության մասին, թե ինչ են ման գալիս ինչ քրեական գործի շրջանակներում քիչ անց կտեղեկացնենք»։
Կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը նույնպես հայտնում է Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկության մասին.
«Քննչական կոմիտեի քննիչն այս պահին խուզարկում է ընդդիմադիր ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի բնակարանը:
Իշխանությունն ընդդիմության նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդում»։
Հարակից հրապարակումներ`
- Արամն ազատ արձակվեց, պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան
- Արամ Գրիգորյանին բերման ենթարկելն ինքնին ապօրինի էր. Երվանդ Վարոսյան
- Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Հակոբյան
- Արթուր Վանեցյան. Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում
- Խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. Բաբայան
- Ոստիկանները պետք է մեզ աջակցեն, այլ ոչ թե ակցիա իրականացնողներին առևանգեն. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան