Վիկ Դարչինյանը հետևում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը՝ դատավորները լավ են դատում
Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության երկրորդ օրը մարզադահլիճում ներկա էր նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը:Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Գնահատելով մարզիկների պատրաստվածության աստիճանը, բռնցքամարտի լեգենդը փաստում է, որ չնայած` այսօր երկու մարզիկ մեր հավաքականից պարտվեց, բայց պայքարը գրեթե հավասար էր ընթանում:
Նրա խոսքով` մեր տղաները շատ քիչ էին զիջում մրցակիցներին:
Խոսելով անցկացվող մրցաշարի մասին, ընդգծում է վերջինիս բարձր մակարդակը.
«Ակնհայտ է, որ մրցաշարը շատ լավ է կազմակերպված, հետևում եմ՝ դատավորները լավ են դատում, մարտերն էլ լավ են ընթանում: Սա ասում եմ և՛ որպես մարզիկ, և՛ որպես հյուր»,- ասել է Դարչինյանը:
Նախկին բռնցքամարտիկը վստահ է, որ այս առաջնությունը իր ծավալով մեծ նշանակություն է ունենալու Հայաստանի համար` հատկապես տուրիզմի ոլորտում, քանի որ ամբողջ Եվրոպան է հետևում մրցաշարին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին