«Փաստ»․ Ինչպե՞ս է անցել զոհվածների հարազատների և ՔԿ նախագահի հանդիպումը
«Փաստ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն օրերս հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանդիպման օրակարգում այն հարցն է եղել, թե ինչո՞ւ քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մոտ չորս ժամ տևած հանդիպումը զոհվածների ծնողներին ու հարազատներին չի բավարարել, նրանք իրենց հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման ժամանակ կրքերը նույնիսկ թեժացել են, Քյարամյանի պահվածքը նյարդայնացրել է ներկաներին: Ասում են՝ ՔԿ ղեկավարի և հարազատներից մեկի միջև նույնիսկ տեղի է ունեցել քաշքշուկ:
Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին։ Համապատասխան ճշտումներ անելուց հետո Թադևոսյանը հետ զանգահարեց և ասաց. «Որևէ քաշքշոց չի եղել»։
Մեր ճշգրտող հարցին, թե փաստորեն ծնողների և պարոն Քյարամյանի հանդիպումը շատ նորմալ է անցե՞լ, որևէ միջադեպ չի եղե՞լ, եղավ հետևյալ արձագանքը. «Դուք ասեք (երևի՝ գրեք-խմբ.) այն, ինչ ես ձեզ ասացի»: 44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը հետևյալ կերպ արձագանքեց մեր ունեցած տեղեկությանը. «Օրը կգա, բարին հետը, ամեն ինչ կիմանաք։ Հիմա որևէ մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ չեմ անի։ Մենք խոսում, քննարկում, որոշում ենք, հետագա ընթացքի մասին դուք կիմանաք»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան