Առավոտյան ժամը 8-ին մենք կարողացանք անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյան
«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է»,-ԱԳՆ դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա առաջարկեց 5 րոպեից բացել շուրջ 3 ժամ շրջափակած ԱԳՆ մուտքերը, այնուհետև երթով շարժվել դեպի Ֆրանսիայի հրապարակ։
«Երեկոյան կարևոր ծրագիր ունենք»,- ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները շրջափակել են ԱԳ նախարարության շենքի բոլոր մուտքերը։ Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ մտնելու են ԱԳՆ շենք։ Թեև սկզբում ոստիկանները փակել էին մուտքն ու թույլ չէին տալիս, սակայն որոշ ժամանակ անց ի վերջո նրանք մտան շենք։
ԱԳՆ դիմաց նաև քաշքշոց ու հրմշտոց եղավ քաղաքացիների ու ոստիկանների միջև։
«Առավոտյան ժամը 8-ին մենք կարողացանք անել այն, ինչ քչերը կպատկերացնեին։ Մենք կարողացանք ապահովել այս շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը։ Այս շենքը, որտեղ միշտ լեփ-լեցուն է, գրեթե մարդ չկար։ Դա դա ձեր շնորհքն է»,- ասաց Վարդևանյանը՝ դիմելով քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ երեսփոխանները վախեցել են․ Մամիջանյան
- Լարված իրավիճակ՝ ԱԳՆ մոտ
- ԱԳՆ մուտք գործած պատգամավորներն Արցախի դրոշտ փակցրեցին Մնացական Սաֆարյանի պիջակին ու հարցեր ուղղեցին
- Տիգրան Աբրահամյան. Սա խաղաղության օրակարգ չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է
- Ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք
- Աննա Գրիգորյան. ԱԳ նախարարը ծառայում է Նիկոլին և թուրք-ադրբեջանական տանդեմին, ուրիշ ոչինչ
- Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան
- Աշոտյան. Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան