2021 թ. աշխարհում գլխատման և մահապատիժի ենթարկման դեպքերի տագնապալի աճ է արձանագրվել. Amnesty International
2021 թվականին աշխաչհում գլխատման և մահապատիժների թվի տագնապալի աճ է գրանցվել, քանի որ այն երկրները, որոնք կանոնավոր կերպով մահապատժի են ենթարկում մարդկանց, վերադարձել են այդ պրակտիկային, իսկ դատարանները վերսկսել են լիարժեք գործունեությունը կորոնավիրուսային սահմանափակումներից հետո: Այդ մասին հայտնում է Amnesty International-ը՝ մահապատժի մասին իր տարեկան զեկույցում:
Անցյալ տարի 18 երկրում առնվազն 579 մահապատիժ է իրականացվել՝ 20%-ով ավելի, քան 2020թ.-ին:
Իրանում 2017 թվականից ի վեր ամենաշատ մահապատիժներն են գրանցվել։ Այստեղ մահապատժի է ենթարկվել 314 մարդ (2020 թվականի 246-ի դիմաց)։
Սաուդյան Արաբիան ավելի քան կրկնապատկեց մահապատժի իր ցուցանիշը: Այդ տխուր միտումը շարունակվեց նաև 2022 թվականին, երբ մարտին մեկ օրում մահապատժի ենթարկվեց 81 մարդ:
Քանի որ կորոնավիրուսի սահմանափակումները, որոնք մինչ այդ հետաձգում էին դատավարությունների ավարտը, անշեղորեն հանվում էին աշխարհի շատ մասերում, 56 երկրներում դատավորները 2052 մահապատժի որոշում են կայացրել, ինչը գրեթե 40%-ով ավելի է 2020 թվականի համեմատ: Մահապատժի հատկապես կտրուկ աճ է գրանցվել Բանգլադեշում (181 մահապատժի դատավճիռ 2021 թվականին, 2020-ի113-ի դիմաց), Հնդկաստանում (77-ից հասնելով մինչև 144) և Պակիստանում (49-ից հասնելով մինչև 129):
Չնայած այս միտմանը, 2021 թվականին մահապատիժների ընդհանուր թիվը երկրորդ ամենացածրն է, որը գրանցել է Amnesty International-ն 2010 թվականից ի վեր։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել մարդուն, որն Աֆղանստանում առևանգում էր կատարել
- Բայդենը մտադիր է վերացնել մահապատիժը ԱՄՆ-ում
- Չինաստանում բարձրաստիճան պաշտոնյան կաշառք վերցնելու համար մահապատժի է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան