Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ Այս պահին դատարանը քննում է պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբից հայտնում են՝ Ալումյանը հայտնել է, որ մայիսի 17-ին նամակով դիմել է գլխավոր դատախազին և խնդրել տեղեկություն տրամադրել՝ թե ի՞նչ հիմնավորմամբ է որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Պաշտպանը նաև խնդրել է տրամադրել կա՛մ համապատասխան որոշման պատճենը, կա՛մ հայտնել՝ թե ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվել այդ գործով։ Սակայն մինչ օրս գլխավոր դատախազից պատասխան չկա։ Նույն խնդրով Ալումյանը դիմել է նաև Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պատասխանել են, որ օրենքով նախատեսված չէ այդ տվյալների տրամադրումը։
Նիստի ընթացքում Ալումյանը դիմեց դատախազներին, որ նրանք տրամադրեն այդ տվյալները պաշտպաններին կամ դատարանին, ինչին ի պատասխան նախագահող դատավորն ասաց, որ դատարանը չի կարող պարտավորեցնել մեղադրող կողմին։
«Եթե անհրաժեշտ համարեն, կներկայացնեն», - նշեց Դանիբեկյանը։
Այնուհետև Ալումյանը տեղեկացրեց, որ դիմել է մեկ այլ գործով պաշտպան Ամրամ Մակինյանին, ներկայացրել է դատական նիստի տեսաձայնագրությունը և խնդրել նրան տեղեկություն տրամադրել իր պաշտպանյալի վերաբերյալ։ Նամակին ի պատասխան Մակինյանը տրամադրել է Հակակոռուպցիոն կոմիտեի Քննչական երրորդ վարչության պետի պաշտոնակատար Հրաչ Մուշեղյանի 22․11․2021 թ․-ի որոշումը։
Ներկայացնելով փաստաթուղթը դատարանին՝ Ալումյանը միջնորդեց դատական նիստը շարունակել դռնփակ ռեժիմով, քանի որ պատասխանի մեջ գրվածը, ինչն էլ պետք է հետազոտվի, վերաբերում է սույն դատավարության հետ մասնակից չհանդիսացող անձին։
Այս պահին դատավարությունը շարունակվում է փակ դռների հետևում։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով դատական նիստը հետաձգվեց
- Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը
- Աննա Դանիբեկյանը տուգանեց Արմեն Գևորգյանի պաշտպանին
- Դատավոր Դանիբեկյանը կրկին թույ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից
- Աննա Դանիբեկյանն ամեն օր ապացուցում է, որ ինքը հակակրանք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան