«Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
Մայրաքաղաքում մեկնարկել են ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաները։ Մասնակիցները վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից էլ սկսվել է երթ մայրաքաղաքի փողոցներով:
Այս պահին շարժման առաջնորդերից Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի մասնակիցները գտնվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ քաղաքացիները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ մեկ այլ երթ էլ մեկնարկել է Ազատության հրապարակից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան