Տնտեսություն 12:54 24/05/2022 Հայաստան

«Լույս». 2018թ. ի վեր ՀՀ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելը ենթարկվել է մի շարք մտահոգիչ կառուցվածքային տեղաշարժերի

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները և դրանց մակրոտնտեսական հետևանքները 2020թ. շոկերի համատեքստում։

Այսպես՝ 

• 2018թ. ի վեր ՀՀ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելը ենթարկվել է մի շարք մտահոգիչ կառուցվածքային տեղաշարժերի, ինչն արտացոլվել է տնային տնտեսությունների և մասնավոր կազմակերպությունների վարկային պորտֆելներում և հանգեցրել ՀՀ մակրոտնտեսական կայունությանը վտանգող ռիսկերի կուտակման: Վարկային պորտֆելի կառուցվածքի վատթարացման և ոլորտում բացասական ռիսկերի ձևավորման հիմնային պատճառներն, ըստ էության, բխում են 2018թ. հետո ձևավորված գործադիր իշխանությունների կառավարչական որոշումներից, հանրային հաղորդակցման տրամաբանությունից և որդեգրած տնտեսական քաղաքականությունից:

• ՀՀ կառավարության ամբոխահաճո քաղաքականության արդյունքում փոփոխվել է տնային տնտեսությունների սպառման վարքագիծը, ինչը հանգեցրել է պարտավորությունների բուրգի ձևավորման` դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ: ՀՀ կառավարության` բարեկեցիկ ապագայի խոստումների ներքո տնային տնտեսություններն առաջ են բերել իրենց սպառումը` այն ֆինանսավորելով հիմնականում վարկերի հաշվին: Պարտքային բեռի կտրուկ աճը չի ուղեկցվել տնային տնտեսությունների եկամուտների շոշափելի աճով` ինչը հանգեցրել է պարտավորություների բուրգի ձևավորման:

• 2020թ. ճգնաժամային զարգացումներին զուգահեռ, տնային տնտեսությունների պարտավորությունների բուրգի առկայությունը լրացուցիչ բացասական ազդեցություն է գործել տնտեսության անկման համատեքստում` դրդելով մասնավոր սպառման ծավալների ավելի մեծ չափով կրճատման: Մյուս կողմից, այն հանգեցրել է բնակչության կենսամակարդակի վատթարացմանը, ինչի պատճառով աճել են վարկային պորտֆելի չաշխատող վարկերի ծավալները: Արդյունքում վարկատուները կրել են ֆինանսական կորուստներ, ինչը նպաստել է ֆինանսական համակարգի կայունության հենքերի թուլացմանը: Հետճգնաժամային շրջանում տնային տնտեսությունների պարտավորությունների բուրգը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում: 2022թ. փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմի և ՀՀ տնտեսության վրա դրա բացասական ազդեցության ենթատեքստում այս երևույթն ավելի է սրում մասնավոր պարտքի և ՀՀ ֆինանսական համակարգի կայունության խնդիրը: Տնային տնտեսությունների վարկային ռիսկի պահպանվող մակարդակը հուշում է, որ վերջիններիս զանգվածային դեֆոլտի հավանականությունը հետագա բացասական շոկերի պայմաններում մեծ է զրոյից:

• ՀՀ կառավարության անհեռատես քաղաքականության արդյունքում 2018թ. ի վեր ռիսկային փոփոխություններ են գրանցվել նաև հիպոտեկային վարկավորման ուղղությամբ, ինչը հանգեցրել է մի շարք անցանկալի մակրոտնտեսական զարգացումների` այդ թվում մեծացնելով պետության երկարաժամկետ կորուստները: Հիպոտեկային վարկերի տոկոսագումարների սպասարկման նպատակով վարկառուներին վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը ստացել է երկարաժամկետ տրամաբանություն, այնինչ այս գործիքն ի սկզբանե ներդրվել էր կարճաժամկետում կապիտալ շինարարությանը զարկ տալու նպատակով և պետք է աստիճանաբար դադարեցվեր: Ծրագրին երկարաժամկետ բնույթ հաղորդելու տրամաբանությունը հակասում է արտահանելի հատվածի խթանումը որպես գերակա ուղղություն սահմանելու ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը:

Մյուս կողմից, կառուցապատողների և տնային տնտեսությունների մոտ երկարաժամկետ սպասումների ձևավորման արդյունքում հիպոտեկային վարկերի պահանջարկն աճել է չափազանց բարձր տեմպերով` ուղեկցվելով շինարարության վարկերի արագ աճով: Այդ քաղաքականության արդյունքում կուտակված ռիսկերը 2020թ. տնտեսական ճգնաժամի հետևանքով մասամբ նյութականանացել են` բացասաբար ազդելով ՀՀ մակրոտնտեսական կայունության վրա:

Հիպոտեկային վարկերի նկատմամբ պահանջարկի կտրուկ արագացման և այն ժամանակին չզսպելու արդյունքում եկամուտների տեսանկյունից պետությունը տարեցտարի կրում է ավելի մեծ կորուստներ: Վերջինս հատկապես մտահոգիչ է  2020-ից հետո հարկաբյուջետային կայունության վերականգնման համատեքստում, քանի որ ճգնաժամի շոկերից հետո կտրուկ խորացել է պետական բյուջեի պակասուրդը և աճել է ՀՀ կառավարության պարտքը: Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում հիպոտեկային վարկավորման հիմնախնդիրները դեռևս լուծված չեն: Ընդ որում, ռիսկերի կուտակման գործընթացը կրկին նոր թափ է ստացել, ինչը տնտեսությանը փոխանցվող բացասական շոկերի ներքո էլ ավելի կարող է մեծացնել ՀՀ մակրոտնտեսական կայունության խոցելիությունը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}