Արցախը նման վիճակի հասցրած, հազարավոր զոհեր տված մարդն այսօր նորից սկսել է նույն պրիմիտիվ դիսկուրսը. Վարդևանյան
«Մենք մի բան պետք է ֆիքսենք՝ այլևս երբեք Հայաստանի ամենաբարձր պաշտոնյան իրեն թույլ չի տալու նման բառերով խոսել, իսկ ով նման բառերով կխոսի՝ մաշվելու է ու դուրս է շպրտվելու»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, մասնավորապես, որ այսքան մարդ այստեղ հավաքված է, այսքան օր պայքարում է հանուն Հայաստանի, Արցախի, «մաշվում են և այլն»։
Նա նշեց, որ Արցախը նման վիճակի հասցրած, մեզ աղետ բերած, հազարավոր զոհեր տված մարդն այսօր նորից սկսել է նույն պրիմիտիվ դիսկուրսը՝ նախկիններ, ներկաներ։
«Խոսում է Մադրիդյան սկզբունքներից։ 2007 թվականին ընդունված սկզբունքներով Արցախի Հանրապետության, ժողովրդի ինքնորոշման իրավունքը դարձավ միջազգային ստանդարտ ու այն մարդը, ով ասում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում է, Արցախը Հայաստան է ու վերջ, գնում էր, Շուշիում պարում էր, ու դրանից հետո այդ ամեն ինչը հանձնում է, խոսում է այդ ամեն ինչից... Ախր խելագարվել կարելի է, ախր ժողովրդին խաբելու այդ իրավունքը չունեք։ Հերիք է, ամոթ է։
Այն մարդը, որ տարրական թասիբ չունի, ով գիտակցում է, որ ինքն այնպիսի հայտարարություններ է արել, որ նույնիսկ զոհված հերոս տղերքի ծնողների առաջ չի կարող կանգնել, Արցախ բառը թող չասի, թող ուղղակի հեռանա։ Թող լինի առանց Նիկոլ Հայաստան ու դա կլինի»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ երբ ասում են «առանց թուրքի Հայաստան», իրենք ասում են, որ հայի պատիվը, Հայաստանը, մեր պետականությունը թուրքի համար բաց չի լինելու, «պրախադնոյ դվոր թուրքի համար չի լինելու»։
Վարդևանյանի խոսքով, այսօր իրենց երթերի, ակցիաների ժամանակ հանդիպում են մարդկանց, ովքեր 2018-ին, 2021-ին, նաև այսօր աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց նրանք էլ իրենց քույրերն ու եղբայրներն են, ու իրենք բոլոր հայրենակիցներին բերելու են միասնականության դաշտ։
Նա խոսեց նաև այն ռեֆորմների մասին, որոնք այս իշխանության հեռանալուց հետո պետք է իրականացնեն՝ կարմիր գծերի, բալային համակարգի վերացում, համաներման հարցի քննարկում, գույքահարկի իրական ռեֆորմ, այլ ռեֆորմներ կքննարկեն արդեն հաջորդ հանդիպմանը։
«Տա Աստված, որ մենք մեր այս վիճակից րոպե շուտ դուրս գանք, րոպե շուտ ապրենք առանց Նիկոլ Հայաստանում։
Մենք մեր գործողություններում գնալու ենք մինչև վերջ, որովհետև սա պայքար է, իսկ պայքարում հետքայլ չկա, հոգնել չկա»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երթ՝ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Ֆրանսիայի հրապարակ
- Էս երկրում անտերություն է՝ իշխանություն չկա․ Իշխան Սաղաթելյան
- Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է․ Արտակ Զաքարյան
- 2015-ի սահմանադրական բարեփոխումներն իրական կյանքում ամբողջությամբ չեն իրացվել. Վարդևանյան
- Ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր միջոցառում ունենք, ընդդիմադիր բոլոր պատգամավորներն այստեղ կլինեն. Սաղաթելյան
- Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ. Իշխան Սաղաթելյան
- Մեր պայքարն ուղղված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովմանը. Տիգրան Աբրահամյան
- Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
- Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից և իր մյուս գործընկերներից. Սաղաթելյան
- Մարդիկ, մի փոր կուշտ հացի համար կատարելով Նիկոլի հրահանգները, նրա հետ միասին վաճառում են մեր հայրենիքը․ Աշոտյան
- Կոչ եմ անում՝ լա՛վ մտածեք, միևնույն է դավաճանը գնալու է․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան