Երևանում հերթական փլուզումն է գրանցվել
Այսօր վաղ առավոտյան Երևանում հերթական փլուզումն է տեղի ունեցել։
ԱԻ նախարարությունից մանրամասնում են, որ մայիսի 25-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի մոտակայքում մայթեզրը (մոտ 1,5 մ) սահել է դեպի շինհրապարակի փոսը․ ճանապարհը երթևեկելի է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում փորվել է փոսորակ․ հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում։
Փրկարաները սահմանազատել են տարածքը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մեծ փլուզում էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի խճուղիում։ Մինչ այս պահը ճանապարհը սարքված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ
- Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
- Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին