Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են գերեվարված մեկ զինծառայողի արտահանձնման մասին
Ադրբեջանում հայտարարել են, որ ապրիլի 23-ին անհայտ հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած և գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։
Ըստ պետական լրատվամիջոցի՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի 24-ին հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրն անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև այս պահը մենք հաստատված 39 գերի ունենք. Փաշինյան
- Էդուարդ Մարտիրոսով, Նորիկ Մկրտչյան, Վահե Մանուկյան... հայտնվել են թշնամու վերահսկողության տարածքում ու՝ լուր չկա
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են