Ընդդիմության վաղվա անելիքները
«Դիմադրության» շարժման վաղվա ծրագրերում որոշակի փոփոխություններ են եղել, քանի որ կրկին միջազգային պատվիրակություն է գալիս Հայաստան՝ Չեռնոգորիայի նախագահը։ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը 10։30-ին հավաքվելու ենք Ֆրանսիայի հրապարակում։ Այսօր մեզ դիմել են մեր հերոս տղաների ծնողները։ Դատարանում գործ է ընթանում, դատարանը շարունակում է ապօրինությունները, Նիկոլին չհարցաքննելով պատերազմի հարցով։
Վաղը մեր հերոս տղաների ծնողները ԲԴԽ դիմաց ունեն բողոքի ակցիա։ Դիմել են մեզ, որպեսզի միանանք ու այդ պահանջը մինչև վերջ հետապնդենք։
Ժամը 10։30-ին լինում ենք Ֆրանսիայի հրապարակ, կգնանք ԲԴԽ»,- ասաց նա։
Սաղաթելյանը հայտնեց, որ ժամը 15։30-ին հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում՝ պատշաճ կերպով դիմավորելու և հետապնդելու ՀՀ-ում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակության ու ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի ժողովրդի անունից որևէ մեկի հետ հանդիպելու ու բանակցելու։
«Մինչև ժամը19։30-ն ունենք թեժ, ուժեղ պայքար։
Մեր պայքարը շարունակվում է ու մինչև վերջ»,- ասաց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ալիևից չեք վախենում, եկեք նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ․ Իշխան Սաղաթելյան
- Արցախը նման վիճակի հասցրած, հազարավոր զոհեր տված մարդն այսօր նորից սկսել է նույն պրիմիտիվ դիսկուրսը. Վարդևանյան
- Երթ՝ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Ֆրանսիայի հրապարակ
- Էս երկրում անտերություն է՝ իշխանություն չկա․ Իշխան Սաղաթելյան
- Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է