Կարեն Վրթանեսյան. Եթե սա վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյբուքյան էջում հրապարակել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի լուսանկարն ու գրել.
«Հո նախարար չի, հո նախարար չի... Արծվի պես ճախրում է հայոց սահմաններու վրա, առյուծի պես պաշտպանում է Հայաստանի հողը... Մի խոսքով, անվախ հերոս մարկիզ դե Պապիկյան, որ մին զարկի, ջարդի հազար, օդում ճանկի «Բայրաքթար»...
Բայց խնդրում եմ մի հատ ուշադիր նայեք նկարին։
Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ։ Ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ (!!!) անվադողեր են։
Անվադողի իմաստն այն է, որ մեջը հող ու քարեր են լցնում, որ կրակոցներից պահի։
Եթե սա ճամփեզրի վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, այլ մարտական դիրքում է նկարված, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է»։
Նշենք, որ լուսանկարը պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է մայիսի 20-ին, կից հաղորդագրությամբ հայտնում են, որ Սուրեն Պապիկյանն այցելել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին