Էշի՝ Հեյդարիկի, հետ հանրահավաքի եկած իջևանցու ելույթը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը մեկնարկեց Գարեգին Նժդեհի հրապարակում։
Առաջին խոսքի հնարավորությունն ընձեռվել է Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ, ԱԺ շենքի դիմաց էշով ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանին։
«Էս բեմահարթակից շատ է հնչում մի արտահայտուն՝ «ժողովուրդ ջան, էս ինչքան շատ եք», ես հիմա պատասխանում եմ՝ ինչի պտի քիչ ըլնեի՞նք, ինչի հայ մարդը մեռա՞վ, էլ չկա՞, լաոն չկա՞։ Դա զարմանալի չի, ժողովուրդ ջան, նորմալ է, որ պետք է շատ լինենք»,- ասաղ Ղուկասյանն ու շարունակեց պատասխանել այլ հաճախ հնչող հարցին։
Նրա խոսքով՝ իրեն շատ են հարցնում,թե էն էշ ո՞ւր է։
«Բոլորիս հայտնի Իլհամիկն էս պահին խիստ հսկողության տակ ա, մի քանի ոստիկանական հենակետեր ա դրված ու 24 ժամյա հերթապահություն ա այդտեղ իրականացվում։ Շարքային ոստիկանները, էտ խեղճ տղերքը, ամբողջ օրն ասում են ՝ այ ախպեր խայտառակ ենք ըլնում, մեր բան ու գործը թողած, փոխանակ հանցագործ բռնենք, եկել ենք էշ ենք ախրանյատ անում։ Դե ոչինչ, հիմա տենց ա։ Բայց փոխարենը մենք էստեղ ենք բերել Իլհամիկի հորը ՝ Հեյդարիկին։ Բանակցությունները դժողքի հետ դժվար էր, բայց արդյունքի հասանք։ Հիմա էստեղ տարածքում ա, լավա, ֆիզիկապես իրեն լավ է զգում, բայց մի քիչ նեղված ա, ասում ա՝ արագացրեք վար ու ցանքի վախտն ա հազար գործ ունեմ , իմ բեռն ինձ տվեք գնամ»
Ղուկասյանն ասում է, որ այն ժամանակ մենակ էր, չկարողացավ, բայց հիմա , տեսնելով հոծ բազմությունը, պնդում է ․ « Անելու եմ, անելու եմ ձեր օգնությամբ և ձեզ հետ։ Դավաճանը պետք է արժանավայել պատժվի։ Աշխարհի միակ կետն Ադրբեջանն ա, որտեղ էս դավաճանին չեն նեղացնի։ Մենք վատ բան չենք անում, ուզում ենք էս դավաճանին Ադրբեջան ուղարկենք՝ իրա պատմական հայրենքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան