2015-ի սահմանադրական բարեփոխումներն իրական կյանքում ամբողջությամբ չեն իրացվել. Վարդևանյան
«Սահմանադրական բարեփոխումների այսօրվա օրակարգը կեղծ է, իրականության հետ առնչություն չունի։ Թե ինչ նպատակ է սպասարկում, կարծում եմ, հանրությանն առկա օրհասական խնդիրներից շեղելու համար է»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորներ-քաղաքացիներ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն ունի սահմանադրական բարեփոխումների կարիք։
«2015 թվականի սահմանադրական բարեփոխումներն իրական կյանքում ամբողջությամբ չեն իրացվել։ Մենք ունեցել ենք սահմանադրական ճգնաժամ, խախտումներ, մինչ օրս էլ ունենք։ Այն, ինչ կատարվեց Սահմանադրական դատարանի, դատական համակարգի հետ, բոլորը 2015 թվականի Սահմանադրության էության, նպատակին հակասող իրավիճակներ են»,- ասաց Վարդևանյանը։
Իսկ թե ո՞ր կառավարման համակարգն է ավելի արդյունավետ, նա ասաց. «Եթե ուսումնասիրենք Հայաստանի համեստ փորձը, կարծում եմ, կիսանախագահական կառավարման համակարգը բավականաչափ արդյունավետ է եղել։ Ունե՞ր թերություններ։ Այո։
Այս Սահմանադրության թերությունների վերաբերյալ մի բան կարող եմ ասել. միջազգային հանրությունը, մասնագիտական հանրույթը, ՍԴ-ն դեռ խնդիր չեն արձանագրել։ Առնվազն մասնագիտական տեսանկյունից կարող եմ ասել, որ Սահմանադրության մի շարք դրույթներ չեն իրացվել»։
Վարդևանյանն ասաց, որ այս փուլում դեռ վաղ է քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը. «Հետագայում անդրադառնալ դրան, թե ոչ, պրակտիկ իմաստով պետք է երևա, այսինքն՝ փորձես այսօրվա Սահմանադրությունն իրացնես լրիվ իր ծավալով, նոր դրանից հետո հասկանաս՝ կառավարման համակարգի փոփոխման հարց կա, թե չկա»։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ որպես սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնող քաղաքական ուժի ներկայացուցիչ, համարում է, որ պառլամենտական կառավարման եղանակից հետընթաց դեպի նախորդ կառավարման համակարգ Հայաստանում թույլատրել չի կարելի մի շարք պատճառներով, առաջին հերթին կայունության, նաև ռեսուրս և պատասխանատվություն մեկտեղելու տեսանկյունից։
Հարակից հրապարակումներ`
- Հարց Ֆրանսիայի հրապարակում. Ինչո՞ւ պետք է անունը գրել չիմացողը քվեարկելու իրավունք ունենա
- Անտրամաբանական է առանց գերիների վերադարձի խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին. Աբրահամյան
- Թադևոս Ավետիսյան. Ասում են՝ բյուջեում փող չկա, թոշակ չեն բարձրացնում, բայց ոստիկաններին ավելի քան 3 մլրդ դրամի պարգևատրում են
- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների հարցուպատասխանն է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում