Վրաստանը կշարունակի ընդունել-տեղավորել ուկրաինացի փախստականներին
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հայտնել է, որ դեսպանությունն ակնկալում է, որ հունիսի 1-ից կլուծվի Վրաստանում ուկրաինացի փախստականների տեղավորման հարցը։Այս մասին գրում է «Ալիք մեդիան»
Կասյանովն այսօրվա ճեպազրույցում խոսելով Վրաստանի տրամադրած օգնության մասին, ընդգծել է, որ Վրաստանը մարդասիրական օգնության տեսքով 1000 տոննա բեռ է ուղարկել Ուկրաինա։ Բացի այդ, ավելի քան 2 մլն լարի է փոխանցվել դեսպանատան հատուկ հաշվեհամարին՝ տարբեր արժույթներով։ Այդ միջոցներով դեսպանատունը բժշկական սարքավորումներ և այլ օգնություն է ուղարկել Ուկրաինա։
«Մենք երախտապարտ ենք, որ Վրաստանը կշարունակի աջակցել ուկրաինացի փախստականներին ընդունելու և տեղավորելու հարցում, ինչի համար Վրաստանի կառավարությունը 7 միլիոն դոլար է հատկացրել։
Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կառավարության կողմից համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները