Փաշինյանը հայտնեց, որ Արցախի վերջնական կարգավիճակի ճշգրտման սկզբունքի շուրջ համաձայնություն չի ձևակերպվել
«Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր նախկին մամուլի քարտուղար, ներկայում ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի հարցին:
Նա հայտնեց, որ խաղաղության հնարավոր բանակցությունների համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունք, իսկ Հայաստանը ներկայացրել է իր դիտարկումն ու օրակարգը:
«Ուզում եմ հիշեցնել, որ մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Քանի որ քննարկումների արդյունքում ձևակերպումների շուրջ կողմերի միջև համաձայնություն չի ձևակերպվել, ապա Եվրոպական խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որն, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանով է այն ճշգրիտ՝ այլ քննարկման հարց է: Այլ բան է, որ մեր դիրքորոշումների մեջ որևէ փոփոխություն չկա և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև բրյուսելյան հանդիպման ժամանակ անկլավների հարցի քննարկմանը:
«Մնեք ասել ենք, որ անկլավների հարցում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ: Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե-յուրե ՀՀ-ի տարածքում գոյություն ունեն Ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե-յուրե ՀՀ տարածք է»,-ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին