ՔՊ-ն «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունն ընդունեց առանց վտարակ լրագրողի ինստիտուտի ներդրման
Հայտարարված 3 ժամ ընդմիջումից հետ ԱԺ ՔՊ խմբակցությունը միաձայն ընդունեց հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 24 ժամյա ռեժիմով քննարկած 5 օրինագիծը: Բոլոր նախագծերն էլ առանց քննարկման անցան քվեարկության փուլ:
ՔՊ-ն զերծ մնաց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկել նաև հավատարմագրումից զրկված լրագրողներին այլ գերատեսչություններում էլ չհավատարմագրելու առաջարկը:
Նախագծով առաջարկվում է մեկ տարվա ընթացքում երկու անգամ պետական մարմնի ներքին աշխատակարգը և լրագորղների հավատարմագրման կարգը խախտող լրագրողին զրկել տվյալ մարմնում հավատարմագրումից:
Գուրգեն Արսենյանը նախորդ նիստին առաջարկեց, որ օրենքի փոփոխությամբ այլ պետական մարմիններին էլ հնարավորություն տրվի չհավատարմագրել այն լրագրողին, որը երկու նախազգուշացումից հետո զրկվել է որևէ պետական մարմնում հավատարմագրումից, ինչը նշանակում է վտարակ(изгой) լրագրողի ինստիտուտի ներդնում:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ևս 4 նախագիծ՝
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին,
«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- «Չքվել են իրենց տեղերից», «Փողոցում մանր խուլիգանությամբ են զբաղվում». ՔՊ-ական պատգամավորները՝ ընդդիմադիր գործընկերների մասին
- ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ձևավորել վտարակ (изгой) լրագրողի ինստիտուտը
- ԱԺ-ն առանց ընդդիմության սկսեց հերթական նիստը և անխոչընդոտ ընդունեց օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան