Հարց Ֆրանսիայի հրապարակում. Ինչո՞ւ պետք է անունը գրել չիմացողը քվեարկելու իրավունք ունենա
«Հայաստանում յուրաքանչյուր անձ ունի մեկ քվե։ Ես դեմ եմ դրան, ինչո՞ւ պետք է անունը գրել չիմացողը քվեարկելու իրավունք ունենա»,-Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորներին դիմեց քաղաքացի Գյուլնարա Ալեքսանյանը։
Նա առաջարկեց սահմանադրական փոփոխություններ կատարել ապագայում ու վերացնել «վահանգնալեքսանյանական այս ծռտի-պռտի, ներողություն եմ խնդրում, փոփոխությունները, քվեի իրավունք տալ գոնե տարրական գիտելիքներ ունեցող մարդկանց»։
Քաղաքացին մաղթեց բոլորին շուտափույթ հաղթանակ, «թե չէ այս ՔՊ-ականները մեր հաշք ճարտարապետական կոթողը վերածել են արդեն թուրքական մեջլիսի, որն ինձ համար անհանդուրժելի է»։
Կնոջ հարցին հետևեցին ծափահարություններ։
Հարցին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Վահագն Ալեքսանյանը ցավոք, կամ ոչ ցավոք, ևս ՀՀ քաղաքացի է։ Մենք, լինելով պառլամենտական երկիր և դեռ քաղաքակիրթ, պետք է ընդունենք ու հարգենք բոլորի քվեի իրավունքը»,-ասաց Վահե Հակոբյանը։
Պատգամավորի կարծիքով, պետք չէ մարդկանց զրկել քվեի իրավունքից, այլ պետք է վերադաստիարակել, որպեսզի այս իրավունքն օգտագործեն ի շահ ու ի փառք Հայաստանի Հանրապետությանը։
Հարակից հրապարակումներ`
- Անտրամաբանական է առանց գերիների վերադարձի խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին. Աբրահամյան
- Թադևոս Ավետիսյան. Ասում են՝ բյուջեում փող չկա, թոշակ չեն բարձրացնում, բայց ոստիկաններին ավելի քան 3 մլրդ դրամի պարգևատրում են
- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների հարցուպատասխանն է
- Ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր միջոցառում ունենք, ընդդիմադիր բոլոր պատգամավորներն այստեղ կլինեն. Սաղաթելյան
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան