Դատարանը որոշեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։ Բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ 2021թ. հունիսինն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Մասնավորապես, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
Նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը զգուշացրեց նիստին ներկա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին տեղից չխոսել։
«Ինչո՞ւ եք ուզում մեզ ձայնից կտրել։ Կարո՞ղ եք ամեն ինչ այնպես լինել, որ մի քիչ էլ մեր սրտով լինի»,- դիմելով դատավորին՝ ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
«Դատարանը սրտով չի առաջնորդվելու»,- արձագանքեց դատավորը։
«Այնքան փաստեր կարող ենք ներկայացնել, որ այստեղ որևէ մեկդ էլ կարող է չունենաք այդքան փաստ։ Շատ փաստեր կան»,- շարունակեց զոհված զինծառայողի հարազատը։
«Մի խոսեք, մի խանգարեք, դատարանը ձեր նկատմամբ սանկցիա է կիրառում նիստերի դահլիճից հեռացման ձևով»,- հայտարարեց դատավորը։
«Չեք կարող հեռացնել»,- հակադարձեց զոհված զինծառայողի հարազատը։
«Հեռացրեք նիստերի դահլից»,- կրկնեց դատավոր Բիշարյանը՝ դիմելով կարգադրիչներին։
Կարգադրիչները ցանկացան հեռացնել, նիստին ներկաները ասացին, որ չեն թողնելու։ Նրանց ու դատական կարգադիչների միջև քաշքշոց սկսվեց։
«Արաով են խոսում, կառուժիտով են խոսում։ Պագոններիցդ ամաչի։ Հիմա դու գողակա՞ն ես, թե՞ միլիցա»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը՝ դիմելով կարգադրիչներից մեկին։
Այդ ընթացքում դատավորը հեռացավ նիստերի դահլիճից։
«Թուրքի լամուկին ասեք թող գա այստեղ»,- բղավեց ներկաներից մեկը։
Լարված իրավիճակը հանդարտվելուց հետո դատավորը վերադաձավ նիստերի դահլիճ։
«Դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով դատական նիստերի ընթացքում նիստին ներկա անձանց կողմից խախտվում է նիստերի դահլիճում հասարակական կարգը, ինչպիսի փաստ արձանագրվեց նաև այսօրվա դատական նիստի ընթացքում, ուստի վերաքննիչ դատարանը որոշում է սույն գործով դատական նիստերը անցկացնել դռնփակ։
Ներկա գտնվող անձանց և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում եմ լքել նիստերի դահլիճը»,- ասաց դատավոր Կարեն Բիշարյանը։
Նիստին ներկաները կրկին դժգոհություն հայտնեցին։ Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։ Զոհված զինծառայողների հարազատները որոշեցին չհեռանալ դահլիճից։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
- Դատավորը հետաձգեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքի քննությունը
- Զոհված զինծառայողների ծնողների հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, փորձել են հարվածել. Փաստաբան
- Ե՞րբ է Փաշինյանը հարցաքննվելու. զոհվածների ծնողները պատասխանի են սպասում
- Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. Պարոն Դավթյան, զարթնեք
- Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել և կալանավորել
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան