«Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա, որտեղ շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը։
Ոստիկանական մեծ ուժեր են կուակված ինչպես Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի մոտ, այնպես էլ Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում` Ազգային ժողովի հարևանությամբ։
Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին՝ ասաց. «Մեր նպատակն է, որևէ աշխատակից չմտնի նախագահական շենք: Ինչու ենք շրջափակել նախագահականը, որովհետև երկրում մի ամիս է պրոցեսներ են տեղի ունենում, համաժողովրդական շարժում է, իսկ էստեղի նստած անձը իրականությունից կտրված է: Ինքը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում։ Հիմա փակում են բոլոր մուտքերը, արգելափակում ենք նախագահականի գործունեությունը»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտնեց, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։
Այնուհետև «Դիմադրություն» շարժման անդամների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։
Ոստիկանները փորձելով ավելի մեծ ուժեր կուտակել տեղում, հրեցին ակցիայի մասնակիցներին, իսկ վերջիններս վանկարկում են` «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ակցիայի անդամները քաղաքացիներին կոչ արեցին սադրանքներին չտրվել, իսկ իրենց շարքերում գգտնվող սադրիչներին հեռացնեն շարքերից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան